ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

2018 -ին կոռուպցիոն քրեական գործերով հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնյա

2018 -ին կոռուպցիոն քրեական գործերով հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնյա
14.03.2019 | 12:48

2018-ին մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնյա` տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքէջը։ Պաշտոնական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության հատկանիշներով նախապատրաստվել է 189 նյութ: 2018-ին վարույթում քննվել է 206 քրեական գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 63 անձ: Դադարեցվել է 6 մեղադրյալի պաշտոնավարում, դատի է տրվել 13 անձ։


Պաշտոնական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման հատկանիշներով նախապատրաստվել է 447 նյութ, 383-ով հարուցվել է քրեական գործ: Նախապատրաստված նյութերը 2017-ի համեմատ ավելի են եղել 12 անգամ, հարուցված քրեական գործերը՝ 11 անգամ, վարույթում քննվող քրեական գործերի քանակը՝ մոտ 5 անգամ: 9 մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է, դատի է տրվել 53-ը։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքերով նախապատրաստվել է 396 նյութ, 214-ով հարուցվել է քրեական գործ: 2018-ին այս հանցատեսակի հատկանիշներով վարույթում քննվել է 311 քրեական գործ, ավարտվել է 133-ի վարույթ: Հետապնդման է ենթարկվել 78 անձ, որ 15,2 տոկոսով քիչ է 2017-ի համեմատ: Դադարեցվել է 17 մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 28 անձ։ Պաշտոնական լիազորություններն անցնելու հատկանիշներով նախապատրաստվել է 164 նյութ, 115-ով հարուցվել է քրեական գործ: Նշված հանցագործության վերաբերյալ տարվա ընթացքում վարույթում քննվել է 163 քրեական գործ, ավարտվել է 77-ի վարույթը: Դատարան է ուղարկվել 3 գործ: Քրեական հետապնդման է ենթարկվել 23 անձ, դատի է տրվել 6-ը:


Պաշտոնական կեղծիք կատարելու համար նախապատրաստվել է 143 նյութ։ 100-ով հարուցվել է քրեական գործ։ Վարույթում քննվել է 139-ը, որ 2018-ի ցուցանիշը գերազանցում է 35 տոկոսով: Քրեական հետապնդման են ենթարկվել 117-ը, դատի է տրվել 32-ը։ 2018-ին կրկնակի ավելացել է այս հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկված և դատի տրված անձանց քանակը:
Փողերի լվացման դեպքերի առթիվ նախապատրաստվել է 7 նյութ, հարուցվել են քրեական գործեր: 2017թ. այս հանցակազմի հատկանիշներով նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործեր չեն հարուցվել: 2018-ին վարույթում քննվել է 12 քրեական գործ, ավարտվել է մեկի վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական հետապնդման է ենթարկվել 6 անձ, դատի է տրվել 1-ը: Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու հատկանիշներով նախապատրաստվել է 180 նյութ, հարուցվել է 154 քրեական գործ: Նախապատրաստված նյութերի, հարուցված և վարույթում քննված քրեական գործերի քանակը, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է 2017-ի ցուցանիշները: 7 անձ պաշտոնից հեռացվել է, դատի է տրվել 12-ը։


Կաշառք ստանալու, տալու և միջնորդելու հատկանիշներով ընդհանուր նախապատրաստվել է 197 նյութ, 153-ով հարուցվել է քրեական գործ: 2018-ին նախորդող տարվա համեմատ 3 անգամ ավելի են եղել նշված 3 հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, 2,7 անգամ՝ հարուցված քրեական գործերը և 2ւ անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը: 2018-ին 12 տոկոսով ավելի քիչ են եղել մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը: Քրեական հետապնդման է ենթարկվել 241 անձ, 10 անձի պաշտոնավարումը դադարեցվել է: Դատի է տրվել 108 անձ։ Քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ քրեական գործերի զգալի մասի նախաքննությունը փոխանցվել է 2019: 2018-ին նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, 470-ը եղել են պաշտոնյաներ: Քրեական հետապնդման են ենթարկվել Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ, ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ 3 հարկադիր կատարողներ, ՊԵԿ պաշտոնատար 14 անձ, ԱԻՆ հրշեջ մեկ փրկարար, ՔԿ մարզային քննչական վարչության պետ և քննչական բաժնի պետի 2 տեղակալ, ՔԿ 7 քննիչ, դատախազության նախկին 1 քննիչ, ԱԱԾ և Զինված ուժեր՝ 4 անձ, ԱՆ քրեակատարողական վարչության 15 աշխատակիցներ:
Քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ` առողջապահության ոլորտում` 14 անձ, կրթության ոլորտում` 35 անձ, պետական գնումների ոլորտում` 2ւ անձ, սոցիալական ապահովության ոլորտում` 56 անձ, էներգետիկ և բնական պաշարների ոլորտում` 6 անձ, տեղական ինքնակառավարման ոլորտում՝ 73 անձ, պաշտպանության ոլորտում՝ 131 անձ, այլ ոլորտներում՝ 91 անձ։

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ