Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Հովիկ Աբրահամյանը հերքում է

Հովիկ Աբրահամյանը հերքում է
05.02.2019 | 23:33

«Իրատեսի» այսօրվա համարում լուր էր տպագրել, որտեղ ներկայացրել էինք սիրիահայ գործարարի և շինարարական ընկերության վեճը։ Դեռևս 2006֊ին գնած տունը շինընկերությունը նորից առաջարկում է գնել, այսինքն ևս 75հազար դոլար վճարել տանտեր դառնալու համար։

Գործարարը նաև ասել էր, որ իր տեղեկություններով այդ շինարարական ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Սակայն մեզ հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը հերքեց այդ տեղեկությունը, նրան չի պատկանում այդ հասցեում շինարարական աշխատանքներ իրականացրած ընկերությունը։

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ