ԵՄ-ն ողջունել է Իրանի հետ առևտրի նոր մեխանիզմը, որով շրջանցվում են ԱՄՆ պատժամիջոցները, սակայն քննադատել է Թեհրանին բալիստիկ հրթիռների «ապակայունացնող» ծրագրի և ԵՄ տարածքում «ոչ բարեկամական գործունեության» համար: Համատեղ հայտարարության մեջ, որ միաձայն ընդունել են ԵՄ դեսպանները Բրյուսելում, ԵՄ-ը վերահաստատում է Իրանի և գերտերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու մտադրությունը: