ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարևոր է համարում ցանկացած գործի օբյեկտիվ քննությունը՝ այդ թվում նաև Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներից մեծ քանակությամբ զենք-զինամթերք հայտնաբերելու գործի վերաբերյալ։ «Կարևոր եմ համարում, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում և մենք չենք փորձում երբևիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որպեսզի այն տա մեզ կամ հանրությանը ցանկալի տեղեկատվություն», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ հստակ, օբյեկտիվ քննություն է իրականացվում բոլոր գործերով.
«Եվ մենք ունենում ենք հստակ և օբյեկտիվ արդյունքներ», - նկատեց ԱԱԾ տնօրենը: