Ո՞վ կապույտ երկինքը կտեսնի առանց վանդակաճաղերի, ու՞մ վրա կտարածվի համաներումը։ Այս հարցը, որ շատերին է մտատանջում, մինչև տարեվերջ, թերևս, լուծվի։ Երեկ գործադիրը դռնփակ նիստում քննարկել է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, որը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ևս փակ է քննարկվելու։ Ինչ խոսք, համաներում շնորհելու հարցը քաղաքական և հասարակական շրջանակներում ևս ուշադրության կենտրոնում կլինի, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո այն նոր իշխանությունների նման առաջին քայլը կլինի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ