ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի՝ հրաժարական տված քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում: Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: