ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Համակարգչային նոր վիրուս

Համակարգչային նոր վիրուս
22.10.2017 | 10:08

Ցանցահենները կոտրել են Eltima հավելվածներ մշակող ընկերության կայքը՝ վիրուս տարածելու նպատակով, որը կարողանում է վարակել նաև Apple-ի սարքավորումները, հայտնում է Bleeping Computer-ը: Ցանցահեններին հաջողվել է Elmedia Player ծրագրի նոր տարբերակի մեջ վիրուս մտցնել: Elmedia Player-ը Apple համակարգիչների մուլտիմեդիայի նվագարկիչն է:

Այն վարակվել է Proton RAT վիրուսով, որը հայտնի է Windows-ի օգտագործողներին: Վիրուսը թույլ է տալիս չարագործներին ստանալ օգտատերերի անձնական տվյալներ՝ համակարգչային գաղտնաբառերից, VPN կարգավորումներից մինչև բրաուզերների պատմություն և կրիպտոարժույթների դրամապանակների տվյալներ: Հոկտեմբերի 19-ին ընկերությունը հայտարարել է, որ վնասակար կոդից մաքրել է կայքը և հավելվածը:

Դիտվել է՝ 3984

Մեկնաբանություններ