ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նկարվիր ընձառյուծի հետ»

«Նկարվիր ընձառյուծի հետ»
16.05.2017 | 17:51

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) նախաձեռնությամբ մեկնարկում է «Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով բնապահպանական տեղեկատվական արշավը, որի շրջանակներում մայիսի 16-ից ARLOOPA հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի կենդանացնել և նկարվել կովկասյան ընձառյուծի հետ: Նախաձեռնությունն իրականացվում է X-Tech ընկերության աջակցությամբ, որը միացել է WWF-Հայաստանի «Ընձառյուծի խնամակալների ցանց»-ին:

Այսօրվանից Երևանի տարբեր կրթական և մարդաշատ վայրերում, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանում, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում, Սիրահարների այգում, Դալմա Գարդեն Մոլում, Երևանի բուսաբանական այգում, UWC Դիլիջան քոլեջում, «Գրին Բին Կասկադ» սրճարանում և «ԴաբլԹրի Բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում տեղադրված կլինի տեղեկատվական ցուցանակ և գետնին փակցված մարկեր, որի վրա պահելով Ձեր սմարթֆոնը (ARLOOPA հավելվածի միջոցով) հնարավոր կլինի ստանալ ընձառյուծի եռաչափ անիմացիոն պատկերը: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև լուսանկարվել ընձառյուծի հետ, լսել նրա ձայնը և այլն:


Արշավի շրջանակներում հայտարարվում է նաև առցանց մրցույթ, որի շրջանակներում մասնակիցը մինչև ս.թ. հունիսի 16-ը Կովկասյան ընձառյուծի հետ արված լուսանկարները՝ վերջինիս վերաբերյալ որևէ հետաքրքիր փաստի հետ միասին պետք է տեղադրի իր ֆեյսբուքյան էջում օգտագործելով #LeoAlive և #WWFArmenia հեշտեգերը: Հաղթող է ճանաչվելու ժյուրիի կողմից յուրօրինակ ֆոտո և հետաքրքրաշարժ փաստ ներկայացրած մասնակիցը։ Մրցույթի գլխավոր մրցանակն է՝ լեռնային հեծանիվ:


WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է. «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնել արշավի արդյունավետությունը՝ յուրահատուկ կապ ստեղծելով մարդու և բնության միջև»:

Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ