ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Գործարկվեցին Երևանի մետրոյի նոր շարժակազմերը

Գործարկվեցին Երևանի մետրոյի նոր շարժակազմերը
28.12.2016 | 20:39

«Ucom» ընկերության աջակցությամբ Երևանի մետրոպոլիտենում երկու ամբողջովին վերանորոգված շարժակազմեր գործարկվեցին: Արտաքինից «Ucom» ընկերության գույներով բրենդավորված շարժակազմերից մեկում ներկայացված են հին և նոր Երևանի լուսանկարները: «Վստահ եմ, որ երևանյան պատկերները հաճելի հիշողություններ կարթնացնեն ավագ սերնդի ներկայացուցիչների սրտերում, երիտասարդների հետաքրքրությունը կշարժեն ու կստիպեն հարցեր տալ ու պրպտել, փնտրել երևանյան պատմությունները, գնալ դրանց հետքերով, բացահայտել ջերմ ու բարի քաղաքի նույնքան ջերմ ու բարի բնակիչներին:


Իսկ «Ucom»-ի բաժանորդներին առավել քան հաճելի կլինի երթևեկել մետրոյով, այսօրվանից նաև երևանյան մետրոյում հասանելի կլինի Հայաստանում առաջին 4G+ ցանցը»,- նշել է «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:


Համաձայն «Ucom» ընկերության և Երևանի Մետրոպոլիտենի միջև դեկտեմբերի 28-ին կնքված համագործակցության հուշագրի` «Ucom» ընկերությունը կշարունակի գլխավոր հովանավորի կարգավիճակով աջակցել գնացքների բազայի թարմացմանն ու արդիականացմանը:

Դիտվել է՝ 5215

Մեկնաբանություններ