ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն ընդունվեց միաձայն՝ 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Առաջարկվող փոփոխությամբ՝ եթե զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ստանում են վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով ծագում է ինչ-որ հիվանդություն, որն ունի արտերկրում բուժման կարիք, բուժման ծախսերը ամբողջությամբ հոգալու է պետությունը: