38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ադրբեջանական զինուժը գիշերը կրակել է Տավուշի գյուղերի վրա

Ադրբեջանական զինուժը գիշերը կրակել է Տավուշի գյուղերի վրա
06.02.2015 | 13:59

Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական դիրքերից կրակել են Տավուշի մարզի սահմանային գրեթե բոլոր ուղղություններով՝ ասել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կրակել են մոտ 200 անգամ, հրաձգային և ավելի ծանր տեխնիկայով: «Թեպետ կրակոցների ինտենսիվությունը այլ օրերի համեմատ ավելի չէ, սակայն հիմնական առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում ավելի շատ կրակում էին հայկական դիրքերի վրա, այդ անգամ կրակել են գյուղերի վրա»,- ասել է նա: Հայկական Զինված ուժերը պատասխանել են ոչ բոլոր կրակոցներին, հիմնականում այն դիրքերին, որտեղից արձակվել են կրակոցները: Արդեն հաստատվել է, որ ադրբեջանական կողմից Ներքին Կարմիր աղբյուր գյուղի ուղղությամբ կրակոցների պատճառով զոհվել է գյուղի բնակիչ, 1954-ին ծնված Վանիկ Ղուկասյանը, նա վիրավորվել է իր տան բակում:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ