Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Սեյրան Օհանյանը՝ հատուկ գործողության և հետագա քայլերի մասին

Սեյրան Օհանյանը՝ հատուկ գործողության և հետագա քայլերի մասին
22.11.2014 | 22:39

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Քանաքեռի զորամասում մասնակցեց Հետախույզի օրվա տոնական միջոցառմանը, որից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հատուկ գործողությանը, որն իրականացվեց նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի խոցած հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի աճյունները և դին տարհանելու համար:
«Այն, ինչ կատարվել է Արցախում,- նշված է Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ,- նաև խոսելով հրամանատարի հետ՝ մենք իմացանք հետևյալը․ մեր հարևանների՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և մարդասիրական նորմերի համաձայն՝ ուղղաթիռի և խոցումը, և խոցումից հետո համապատասխան միջոցառումներից հրաժարվելը ստիպել են պաշտպանության բանակի ղեկավարությանը դիմելու հատուկ գործողությունների, որոնց արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին և մյուսների մասունքները»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ ցավալի դեպք է տեղի ունեցել, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին նաև պետք է հպարտանանք պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման զինծառայողներով:
Հարցին՝ նախատեսվո՞ւմ են այլ պատասխան քայլեր, նախարարը պատասխանեց. «Սադրանքներ եթե լինեն, պատասխան քայլեր միշտ լինելու են: Ես նախկինում միշտ ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ ցանկացած այսպիսի իրադրության ժամանակ մինիմում համաչափ պատիժ է լինելու: Այս պարագայում առաջին գծում խստացնելու ենք ծառայությունը, բայց այն ուղղված է լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել: Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, դավադրություն կազմակերպել, պարզապես մենք արժանի, մի քիչ էլ ավելի պատասխան տալու ենք ցանկացած այսպիսի սադրանքի»:

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ