Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հարձակումներ հայկական Facebook էջերի և օգտատերերի վրա

Հարձակումներ հայկական Facebook էջերի և օգտատերերի վրա
13.04.2014 | 16:14

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ վերջին երկու օրվա ընթացքում թուրքերը սկսել են հայկական Facebook էջերի և օգտատերերի վրա հարձակումներ։ Կոտրում են ադմիններին, հետո՝ էջերը, հիմնականում որոնք կապ ունեն Ցեղասպանության կամ ընդհանրապես Հայաստանի հետ, էջերի վրա կախում են իրանց արյունոտ դրոշը։ Մեդիա փորձագետը հարձակումները կանխելու համար էջերի ադմիններին մի շարք խորհուրդներ է տալիս, որոնք կարելի է գտնել հետևյալ հղումով։

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ