26.07.2019|
01:11
Կարևոր պատճառներից մեկը, որ Սևանա լիճն անցյալ տարի և այս տարի կանաչեց կապտականաչ թունավոր ջրիմուռներով, ըստ մասնագետների, գիտնականների, այն է, որ Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարները ձկնագողությամբ գրեթե ոչնչացվեցին կամ ոչնչացվեցին, այսինքն` գրեթե չկան այն ձկները, որոնք կային նախկինում, սակայն առաջանում է և կա նրանց կերը, որը չունենալով իր սպառողը, ի վերջո, սատկում է, որպես օրգանական նյութի հսկայական զանգված նստում լճի հատակում, աղտոտում լիճը և խթանում թունավոր ջրիմուռների բուռն աճը: