Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ասում են...

Ասում են...
06.06.2008 | 00:00

Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ բոլորովին վերջերս հույժ գաղտնի հիմունքներով Երևան է ժամանել ոչ անհայտ Յապոնչիկը (նույն ինքը՝ Իվանկով)։ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո սա կրիմինալ աշխարհում հայտնի հեղինակության առաջին այցն է Հայաստան, որի նպատակը մեկ այլ «ավտարիտետի»՝ Միքայել Ազատյանի սպանությունից հետո Յապոնչիկի և հայաստանյան որոշակի կրիմինալ¬քաղաքական շրջանակների միջև առկա լարվածության հաղթահարումն է եղել։ Հիշեցնենք, որ Միքայել Ազատյանը (նույն ինքը՝ Միշա Պիտերսկի), ով Իվանկովի կնքահայրն է համարվում, սպանվել է մի քանի տարի առաջ՝ Աբովյան փողոցի վրա, և սպանության մեջ կասկածվում էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբայրը։ Ի դեպ, նույն աղբյուրի հավաստմամբ՝ Յապոնչիկի այցը բարձր մակարդակով կազմակերպել և գլուխ է բերել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

Դիտվել է՝ 8979

Մեկնաբանություններ