Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Որպես ականատես վկայում եմ

Որպես ականատես վկայում եմ
13.06.2024 | 20:38

Երեկ նռնակներ նետող ոստիկանական համազգեստով հանցագործները դա անում էին հնարավորինս շատ հայ մարդկանց՝ խաղաղ ցուցարարների> վիրավորելու համար:

Վկայում եմ, որ նրանք աշխատում էին առաջին հերթին վնասել տեսանկարահանող լրագրողներին, ապա՝ կանանց, երեխաներին, ծերերին:

Վստահ եմ, որ նրանք թե՛ անօդաչուների միջոցով, թե՛ վիզուալ դիտարկումներով հստակ տիրապետում էին տարածքի պատկերին, վրանների տեղակայման տեղերին, տեսնում էին հատկապես որ հատվածներում են խաղաղ, անզեն մարդկանց կուտակումներ, ու իրենց պայթուցիկները նետում էին հենց այդ «թիրախների» ուղղությամբ:

---

Եթե կան մարդիկ, որ նոր են դրան հասնում, ես էն գլխից էլ ասել եմ, ինձ համար նիկոլական ոստիկանը թշնամի է, «ոստիկանը մերը» չի՛, նա ծառայում է թուրքին ծառայող նիկոլին, ուրեմն՝ թշնամի է:

Ոստիկանին ո՛չ բարևել, ո՛չ հարաբերվել հետները, ո՛չ ջուր տալ, ոչ էլ օգնություն ցուցաբերել որևէ իրավիճակում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2755

Մեկնաբանություններ