Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արցախից ռուսների հեռանալուց հետո հայրենի քաղաքական միտքը «կախել» է

Արցախից  ռուսների հեռանալուց հետո հայրենի քաղաքական միտքը «կախել» է
19.04.2024 | 14:15

Մի ստվար զանգված տարիներով պնդում էր, թե ռուսների նպատակը, մեզ պարտության տանող պատերազմի միջոցով, Արցախում զորախումբ պահելն է։ Իբր, դա ռուսական քաղաքականության գերնպատակն էր։

Մյուս մասը համոզված էր, որ ռուսները Արցախի ու տարածաշրջանային հարցերում մեզ նման են մտածում ու Արցախի ամբողջական անկում երբեք թույլ չեն տա։ Ու այս տեսակետը պետք է առնվազն ապրիլյանից հետո փլուզված լիներ։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նույն զարմանքն են արտահայտում՝ թե բա մենք ռուսների համար ամեն ինչ անում էինք՝ ԵԱՏՄ էինք մտնում, ՄԱԿ-ում քվեարկում էինք, Սիրիա ու Ղազախստան զորախումբ էինք ուղարկում, բա խի՞ սենց…

Իրականում այս 2 խմբերն էլ «գեղի բեսեդկի» մակարդակ ունեն ու աշխարհն ըստ իրենց «բեսեդկի» տրամաբանության են տեսնում։ Արջին նկարագրում են որպես շուն, հետո զարմանում, թե հայաթ մտած օտարի վրա ինչի՞ գոնե մի հատ չի հաչում։

Այսօր Bloomberg-ում հոդված կա գլոբալ, այդ թվում նաև մեր տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, կարդացեք ու տեսեք՝ մենք չկանք։ Մենք վերածվել ենք ոչ մի բանի։

Նիգերի հեղափոխությունից անմիջապես հետո Մակրոնը մեծ հարցազրույց տվեց ու նշեց Ֆրանսիայի մոտակա ստրատեգիական պլանը, որն ուղիղ վերաբերում էր նաև մեզ, բայց մեզ մոտ ո՞վ նկատեց Մակրոնի այդ հոդվածը։ Բայց «գեղի բեսեդկից» Ֆրանսիայի նպատակների մասին ինչ ասես կարող ես լսել։

Այսօր մեզ մոտ լրիվ սխալ են գնահատվում նաև Իրանն ու նրա իրական նպատակները։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ