Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ի՞նչ մեսիջներ ենք փոխանցում ապագա քաղաքացիներին

Ի՞նչ մեսիջներ ենք փոխանցում ապագա քաղաքացիներին
02.02.2024 | 07:42

Ես պատմաբան չեմ, ավելին, չգիտեմ, թե ինչ է նշանակում պատմաբան լինել: Ինտերնետի դարում ցանկացած երկրի պատմության մասին կարելի է գտնել բազմաթիվ տեքստեր՝ տարբեր տեսանկյուններից շարադրված ու տարբեր շահեր հետապնդող: Էլ չեմ խոսում արհեստական բանականության հնարավորությունների մասին: Մենք մտնում ենք մի շրջան, երբ ավանդական պատկերացումների առումով պատմաբանը դառնում է վերացող մասնագիտություն, այլ բան է պատմաբան-հետազոտողը, պատմաբան-գիտնականը, որը միաժամանակ մի շարք ոլորտների է տիրապետում, ասենք, իրավունքի պատմության, տնտեսության պատմաբան, մշակույթի պատմաբան, սոցիոլոգիա-պատմության և այլն: Ինչպես որ մինչը հիմա չեմ հասկացել, թե ինչ է նշանակում լինել լրագրող, առանց մասնագիտանալու մի շարք ոլորտներում, չունենալով նյութի հետ աշխատելու մեթոդոլոգիա և ունիվերսալ մտահորիզոն:

Նաև, կա տեսակետ, որ պատմական գրքերը գրվում են տվյալ ժամանակաշրջանի տեսանկյունից, իսկ պետությունները դասագրքեր են գրում, ելնելով նրանից, թե ինչ պետություն են ուզում կառուցել՝ ապագան կառուցելու տեսանկյունից:

Հիմա գանք պատմության խնդրին: Ինչպես է հնարավոր, օրինակ, գրել Հայոց պատմությունը, առանց խորանալու աստվածաբանական կոնցեպցիաների, բանավեճերի մեջ՝ քրիստոնեության, իսլամի տեսանկյունից, այն դեպքում, որ հայերը, անկախ նրանից, պետականություն այդ ժամանակահատվածում ունեցել են, թե ոչ, եկեղեցին է եղել հիմնական խաղացողը՝ կազմակերպողը, կրթություն իրականացնողը, դատական ատյան լինելն ու տնտեսական ու ֆինանսական ինստիտուտը՝ համայնքներ միշտ են եղել:

Աստվածաբանական վեճերն ընթանում էին աշխարհընկալման շուրջ, իրավական դաշտ կառուցելու շուրջ, տնտեսական մոդելների շուրջ, իշխանությունների լեգիտիմության հայեցակարգի շուրջ, նաև ընտանքի, ժառանգության, հարկահավաքության մոդելների շուրջ: Ցուցակը կարելի է շարունակել:

Ոնց է կարելի պատմություն գրել, առանց հասկանալու, թե ինչ իրավական դաշտում կամ, միաժամանակ, մի քանի իրավական համակարգերում ենք այն ժամանակ ապրել, ոնց են լուծվել վեճերը, կամ, թեկուզ, ինչ համաճարակներ են եղել ու ոնց են ազդել քաղաքական իրավիճակի վրա, ինչ են ցանել, ինչ են հնձել, ինչ բնակլիմայական փոփոխություններ են եղել և այլն:

Առանց իրավունքի պատմության հնարավոր չէ գրել պատմության դասագիրք, Պարսկաստանում ինչ իրավական համակարգ է եղել, Հռոմում, ասենք, Հուստինիանոսի կոդեքսի ընդունումն ինչ է փոխել Հայոց կյանքում, որտեղ երկու նովել նվիրված է հայերին, արձանագրելով, որ հայերն ապրում են սովորույթների կանոններով ու օրենք չեն ընդունում և այլն:

Հնարավոր չէ գրել, ասենք, Հայոց պատմություն, առանց իմանալու Հռոմեական կայսրության, Պարսկաստանի, Օսմանյան Թուրքիայի, Վրաստանի, Խալիֆայության պատմությունը, առանց իմանալու մոնղոլների քաղաքականության մասին և այլն: Օրինակ, արաբ պատմիչներից շատերը Բյուզանդիան անվանում էին Հայկական տերություն՝ ինչպես է Բյուզանդիան ազդել հայերի վրա ու որքանով է նաև հայկական տերություն եղել:

Պատմության դասագիրք հնարավոր չէ գրել, առանց ունենալու հայկական գյուղական համայնքների, քաղաքների կառավարման, առևտրականների համքարարությունների, ֆինանսական կյանքի, արվեստների ու արհեստների, դատական վեճերի լուծման լայնածավալ գիտելիքներ:

Հիմա՝ ամենակարևորը. պատմության դասագրքերի միջոցով ի՞նչ մեսիջներ ենք տալիս ապագա քաղաքացիներին, ինչ օրինակներով ինչ հետևություն պետք է անեն, ինչ արժեքային համակարգ ու մտածողության ինչ մատրիցա ենք ցանկանում կառուցել:

Նախանձում եմ «հեղափոխական սերնդի» ինքնավստահությանը, որ ամեն ինչ տապալելով, շարունակում են նոր բարձունքներ նվաճել:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ