Միջուկային հզոր տերություն ԽՍՀՄ-ը փլուզվեց ապաշնորհ կառավարման, հանքահումքային պաշարների արտահանման վրա ստեղծված խոցելի տնտեսության, գաղափարական լճացման պատճառով։ ՔՊ-ական իշխանությունը, այս բոլոր արատների հետ, նաև փողոցի մարդկանց նախարարներ ու թաղապետեր է սարքել, ուստի այդքան երկար չի դիմանա։ Մի խնդիր կա միայն՝ ՔՊ-ական իշխանության հետ Հայաստան պետությունը չվերանա։ Փողոցից պալատ ընկած անթրաշ մեծ պաշտոնյաներին, բենզալցակայանի «զապրավչիկից» 40-հազարանոց համայնքի ղեկավար դարձածներին սպասում է դատարանը։ «Բերդում» գիտեն՝ ինչպես վարվել հայրենիքը հանձնողների հետ։
Ոսկան Սարգսյան