2017 թվի հոկտեմբերին իմ պատճառով լուծարվում են ՔՊ կուսակցության տարածքային բոլոր կազմակերպություններն ու քաղաքական խորհուրդը:
2017 թվին, ըստ էության, փաստացի լուծարվում է ՔՊ-ն ու վեր է ածվում Փաշինյանի բլոտի կլուբի:
Իշխող ուժը եղել է լուծարված, երբ ստանձնել է իշխանությունը: Սա աննախադեպ բան էր Հայաստանի քաղաքական պատմությունում:
ՔՊ վաչաության նախագահները բազմաթիվ անգամներ են հանդիպել ժուռնալիստների հետ, ՔՊ ներկայից վարչության նախագահը՝ վարչապետը, հարյուրավոր անգամներ է շփվել պատգամավորների հետ. ո՛չ մի ժուռնալիստ, ո՛չ մի պատգամավոր այդպես էլ այս հարցին չանդրադարձավ:
Ո՛չ մեկը չհարցրեց, թե ի՛նչ սրիկայություն է արել Փաշինյան Նիկոլը 17 թվին Ախուրյան համայնքի ընտրություններում, թե արտաքին քաղաքականության վերաբերյալ ի՞նչ պայմանավորվածություն է ունեցել ինձ հետ, և ինչպես է այն դրժել:
Ո՛չ մեկին չհետաքրքրեց, թե 2017 թվի խայտառակ ընտրություններով ձևավորված պառլամենտը ինչու՞ է նա համարել լեգիտիմ:
Իրենք ավելի լուրջ թեմաներով են եղել զբաղված:
Նաև չհետաքրքրվեցին, թե ԱԱԾ գործակալ լինելով հանդերձ, ինչպե՞ս է իրակակացրել հեղափոխություն:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ