Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ի՞նչ է սպասվում Քիշնևում՝ «խաղաղության» (պատերազմի) պայմանագրի կնքում, թե՞ դրա մոտալուտ ստորագրման նախապատրաստում

Ի՞նչ է սպասվում Քիշնևում՝ «խաղաղության» (պատերազմի) պայմանագրի կնքում, թե՞ դրա մոտալուտ ստորագրման նախապատրաստում
01.06.2023 | 10:22

Ինչպես մայիսի 26-ին տեղեկացրել է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չեն ծրագրում խաղաղության համաձայնագիր կնքել եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 1-ին Քիշնևում:

«Նշված համաձայնագրի ստորագրումը ներառված չէ Քիշնևի հանդիպման օրակարգում»,- ընդգծել են ԱԳՆ-ում:

Ըստ արտգործնախարարության տեղեկատվության, կողմերը շարունակում են բանակցություններ վարել հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նշվում է, որ Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը բոլոր առանցքային խնդիրների լուծումից հետո:

Թեև Հայաստանի ԱԳՆ-ն այսպիսով բացառել է հունիսի 1-ին Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքումը, սակայն ինչպես մեր երկրի գերագույն գլխավոր ստախոս, իր խոսքը բազմիցս փոխած, իր հայտարարությունների հակառակն արած Նիկոլի, այնպես էլ նրա իշխանության մասը հանդիսացող Արարատ Միրզոյանի (գործակալ Օմեգայի) ու նրա ղեկավարած նախարարության որևէ հայտարարության, հավաստման կամ տեղեկատվության հնարավոր չէ հավատալ:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ մայիսի 22-ի ասուլիսում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրով ճանաչելու մասին և հավելել ՝ «ՈՒթսունվեց ու վեց հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:

Արցախի Հանրապետության, Հայաստանի և հայերիս հանդեպ Նիկոլի վերոնշյալ թշնամական քայլը, որը համապատասխանում է Քրեական օրենսգրի 445-րդ հոդվածով սահմանված պետական դավաճանության բնութագրին, կտրուկ մեծացնում է եթե ոչ վաղը, ապա մոտ ժամանակներում «խաղաղության պայմանագրի» ստորագրման հավանականությունը: Մանավա՛նդ, որ Նիկոլը «խաղաղության պայմանագրի» ստորագրման ճանապարհին, իր ընկալմամբ, թերևս միակ կամ հիմնական խոչընդոտի (Բաքուն դեռ չի տվել Արցախի բնակչության անվտանգության ապահովման երաշխիքներ) հաղթահարումը մայիսի 22-ին այլևս իր կամ Հայաստանի խնդիրը չի համարել:

Թեև Հայաստանի Անկախության հռչակագրի, Սահմանադրության, կառավարության գործող ծրագրի և 2020թ. հուլիսին ընդունված Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանն է, Նիկոլը ցեղասպանության միանգամայն իրական վտանգի առջև կանգնած Արցախի բնակչության անվտանգության խնդրի լուծումը վերոնշյալ ասուլիսում, ինչպես արդեն նշել ենք, գցել է Ստեփանակերտի (Արցախի ղեկավարության) գրպանը ու փոխանցել Բաքվի (Ադրբեջանի ղեկավարության, մասնավորապես, իր «բարեկիրթ» եղբոր՝ Իլհամ Ալիևի) հայեցողությանը:

Իսկ թե Բաքուն ինչպես է պատրաստվում երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը, լիովին պարզ է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի և Նիկոլի կողմից Ադրբեջանին դավաճանաբար հանձնված Բերձորում (Լաչինում) մայիսի 28-ին Իլհամ Ալիևի՝ անթաքույց սպառնալիքներ պարունակող հայտարարությունից ու պահանջներից՝ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից պահանջում է արձակել խորհրդարանը, նախագահին հանձնել գերի, իսկ նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է հրաժարական տան», «Հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին, դարձեք Ադրբեջանի օրինապահ, նորմալ քաղաքացիներ, ձեր կեղծ պետական ատրիբուտները նետեք աղբարկղը և ցրե՛ք խորհրդարանը»:

Արտգործնախարարությունից բացի, Նիկոլը նույնպես հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել այնպիսի փաստաթուղթ, որը կարելի էր ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում:

«Գիտեք նաև, որ առաջիկայում տեղի է ունենալու Մոլդովայի մայրաքաղաք Քիշինյովում հնգակողմ հանդիպում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցի մասնակցությամբ և նաև իմ և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ,-նկատի ունենալով վաղվա հանդիպումը, «Ազգային ժողով» կոչվածում մայիսի 29-ին բառացի ու տառացի ասել է Նիկոլը:- Այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին, դա այս շաբաթ օրն է ընկնում կամ ուրբաթ, խաղաղության պայմանագիր ստորագրի, ստորագրվի:- Ես ասեմ, որ մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնում իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ կամ Վաշինգտոնից առաջ փոխանցված առաջարկությունների վերաբերյալ, այսինքն՝ դա արդեն չորրորդ խմբագրումն է, եթե ճիշտ եմ հիշում, խաղաղության պայմանագրի, և մեր 4-րդ խմբագրումը փոխանցել ենք ադրբեջանական կողմին, և այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել, հետևաբար այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լինել ստորագրել»:

Ներողամիտ լինենք ու դեռ մի կողմ թողնենք այն, որ Նիկոլը կակազանքով ուղեկցվող իր վերոնշյալ ելույթում Քիշնևի փոխարեն, Քիշինյով է ասում, Շառլի փոխարեն՝ Շարլ, Օլաֆի փոխարեն՝ Օլավ, բայց խայտառակություն է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, որի հետ պատրաստվում է գնալ հանդիպման, ներկայացնում է իբրև Եվրամիության խորհրդի նախագահ, մինչդեռ դրանք բոլորովին տարբեր մարմիններ են, հունիսի 1-ից 3 օր առաջ էլ նույնիսկ չգիտի, թե այն ուրբաթ է, թե շաբաթ: Նիկոլի մակարդակի անձինք երբ պատրաստվում են ինչ- որ հանցագործության, սովորաբար և՛ կակազում են, և՛ շփոթում՝ մատնելով իրենց վախից շփոթահար ու խռովահույղ հեգեվիճակը:

Հարկ է նկատի ունենալ, որ Նիկոլն իր վերոնշյալ ելույթում երկու անգամ ասել, ընդգծել է՝ «այս պահի դրությամբ»: Միաժամանակ նկատենք, որ մայիսի 29-ից մինչև հունիսի 1 երեք օր է (մայիսի 29-ը՝ ներառյալ), հետևաբար եթե Նիկոլը վաղը «խաղաղության պայմանագիրը» ստորագրի, հանգիստ կարող է ասել, թե այս ընթացքում ադրբեջանական կողմից արդեն ստացվել էին Հայաստանի առաջարկությունների 4-րդ փաթեթի մեկնաբանությունները: Նիկոլից կարելի է գրեթե ամեն ինչ սպասել…

Անդրադառնալով վերնագրով արտահայտված հարցին՝ ի՞նչ է սպասվում վաղը Քիշնևում՝ «խաղաղության» (պատերազմի) պայմանագրի կնքում, թե՞ դրա մոտալուտ ստորագրման նախապատրաստում, նշենք, որ այդ հարցի պատասխանն այսօր հայտնի է միայն Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլին, Ադրբեջանի նրա «բարեկիրթ» եղբորը, մեր արտաքին թշնամիներից Շառլ Միշելին և եվրոպական վերոնշյալ պետությունների ղեկավարներին, ինչպես նաև բունկերի Էռատոյին, մեկ էլ, հավանաբար, ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, միգուցե նաև արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող գործակալ Օմեգային:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ