Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Որպես ազգ նման ենք մինչև վերջ սեղմված զսպանակի

Որպես ազգ նման ենք մինչև վերջ սեղմված զսպանակի
10.02.2022 | 15:11

Մեր պետության և հասարակության վրա երկարատև արտաքին և ներքին ազդեցություններն անհետևանք չեն անցել։ Մենք հետ ենք վարժվել մտածելուց, աշխատելուց։ Ծրագրային ազդեցությունների նպատակը եղել է մեզ մարմնապես, հոգեպես, մտոք ամլացնելը, և այդ գործում նրանք բավականին հաջողել են։ Մենք ինքներս չենք ուզում լուծել մեր խնդիրները։

Ավելին, անգամ չենք ուզում խորանալ դրանց մեջ, հասկանալ, թե արդյոք մեզնից ինչ է պահանջվում, որպեսզի կարողանանք հաղթահարել առաջացած ճգնաժամը։ Մեզ պետք է, որ մեր խնդիրները լուծվեն հեշտ, առանց ջանքերի, և ցանկալի է՝ առանց մեր մասնակցության։ Մեզ առաջարկում են արևմտյան կողմնորոշում, և Արևմուտքը կլուծի մեր խնդիրները։ Մյուս կողմից առաջարկվում է ՌԴ֊ի հետ կոնֆեդերատիվ պետություն կազմել, և վերջ՝ մեր անվտանգության ու զարգացման խնդիրները մեզ այլևս չեն անհանգստացնի։ Վարչապետն առաջարկում է վերջ տալ դարավոր թշնամանքին, բացել կոմունիկացիաները, ու մենք կսկսենք զարգանալ։ Ազգի մի մասն անմիջապես արձագանքում է՝ միանանք այս բևեռին, ազգովի միանանք այն բևեռին և այլն։ Պատկերացրեք՝ անգամ գաղափարի ձևակերպումը, ցանկալի է, լինի գովազդային, հրապուրիչ, ոչ թե ինչ֊որ պատասխանատվության տարրեր պարունակող։

Մենք լիակատար կոնֆորմիզմի թմրասեղի վրա ենք, գաղափարազրկման, նպատակազրկման, ոգեզրկման խորխորատը գլորվելու ճանապարհին։ Մենք չենք ուզում աշխատել։ Հետ ենք վարժվել թե աշխատելուց, թե պատասխանատվությունից։ Մեր պահանջները աշխարհաքաղաքական կենտրոններից, մեր իրավունքները պաշտպանելու, մեր ունեցվածքը՝ լինի հող, բնակելի տուն, պատմամշակութային հուշարձան, մեզնից խլողին սաստելու, պատժելու, նույնքան իրական են, որքան այդ կենտրոնների արձագանքը մեզ հետ տեղի ունեցողի նկատմամբ։ Այժմ մենք որպես ազգ նման ենք մինչև վերջ սեղմված զսպանակի, որի մեջ կուտակվել է ողջ ազգի էներգիան։ Մենք ունենք եզակի հնարավորություն ինքներս ի նպաստ ազգի և պետության օգտագործելու այդ հսկայական հանրային էներգիան։ Եթե մենք դա չանենք, չունենանք այնքան խելամտություն, որ ինքներս օգտագործենք մեր իսկ հնարավորությունները, դա կանի թշնամին։ Պետք է ընդգծել, որ այդ հնարավորությունները պայմանավորված են պատմական պահով, աշխարհաքաղաքական իրավիճակով և չենք կարող ասել՝ հիմա գլուխներս խառն է, դնենք մի կողմ և մի ավելի հարմար ժամանակ կզբաղվենք դրանով։ Մենք ողջ ազգով տաժանակիր աշխատանքի կարիք ունենք, տաժանակիր, բայց իմաստալից, բերկրանք պարգևող աշխատանքի, եթե ուզում ենք, որ մեր երկիրը երկիր դառնա, մեր կյանքը՝ կյանք։


Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 7349

Մեկնաբանություններ