Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Այս տարվա պետբյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը պակասել են

Այս տարվա պետբյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը պակասել են
01.09.2020 | 11:44

«Ժողովուրդը» գրում է.

«2020-ի հունվար-հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020-ի 9 ամսվա համար հաստատված ցուցանիշի 68.1 %-ը։ 2020-ի փաստացի ցուցանիշը 2019-ի ցուցանիշից պակաս է 5.1 %-ով կամ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018-ի ցուցանիշը գերազանցում է 17.0 %-ով կամ 114.5 մլրդ դրամով:


ՊԵԿ-ի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ 2020-ի արդյունքները պակաս են 2019-ի արդյունքներից, սակայն ամեն դեպքում ավելին են, քան եղել են 2018-ին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ: Ըստ այդմ, 2020-ի հունվար-հուլիսին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 253.9 մլրդ դրամ, որը 2019-ի ցուցանիշին զիջում է 6.6 %-ով, սակայն 2018-ի ցուցանիշը գերազանցում է 11.6 %-ով, շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102.5 մլրդ դրամ, որը 2019-ի ցուցանիշից պակաս է 15.4 %-ով, իսկ 2018-ի ցուցանիշից պակաս է 3.7 %-ով»:

Դիտվել է՝ 7073

Մեկնաբանություններ