Աստվածաշունչ մատյանից
11.02.2020 | 00:10
«Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք, և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։ Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու։ Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախությամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցավից աղաղակելու եք, ձեր հոգու կսկծից ողբալու եք»։
Եսայու մարգարեությունը 65. 12-14
Մեկնաբանություններ