ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Արդարադատության ակադեմիան պաշտոնական կայքէջ ունի

Արդարադատության ակադեմիան պաշտոնական կայքէջ ունի
17.09.2015 | 22:10

Այսօրվանից գործարկվել է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքէջը՝ www.justiceacademy.am հասցեով: Նպատակ ունենալով ապահովել Ակադեմիայի գործունեության հրապարակայնությունը՝ այն հնարավորինս համապարփակ տեղեկատվություն է տրամադրում ոչ միայն Ակադեմիայի կառուցվածքի, գործառույթների ու նպատակների մասին, այլ նաև ներկայացնում է տեղեկատվություն մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող թիրախային խմբերի ուսումնական ծրագրերի, միջազգային համագործակցության, ընթացիկ միջոցառումների և Ակադեմիայի կողմից իրականացվող այլ աշխատանքների վերաբերյալ:

Ողջունելով հյուրերին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ ակադեմիան այսուհետ իր ներկայությունն ապահովելու է նաև վիրտուալ իրականությունում: Այս առումով ռեկտորը հատուկ ընդգծեց, որ կայքը հանրության առաջ բաց ու թափանցիկ աշխատելու կարևորագույն գործառույթ է իրականացնելու:
Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց, որ շարունակական ուսուցման գործընթացում կայքերը չափազանց մեծ նշանակություն ունեն՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նորաստեղծ կայքի դերը:
www.justiceacademy.am կայքի գործարկմամբ միաժամանակ մեկնարկում է դատավորների և դատախազների հեռաուսուցման եղանակով վերապատրաստման դասընթացը: Այն իրականացվելու է կայքէջի «Հեռաուսուցում» բաժնի միջոցով, որտեղ առկա են «Ժամանակի և սթրեսի կառավարում» և «Փաստարկում և հռետորիկա» դասընթացների նյութերը: Հեռաուսուցման դասընթացի տևողությունը 10 շաբաթ է, նախատեսվում է մինչև տարեվերջ վերապատրաստել շուրջ 200 դատավոր և 300 դատախազ:
Արդարադատության ակադեմիան մշակել է հեռաուսուցման իր ուրույն մեթոդոլոգիան, որն առանձնանում է իր մատչելիությամբ: Մասնավորապես, ունենալով անգամ համակարգչային տարրական գիտելիքներ, վերապատրաստվողները կարող են արդյունավետորեն մասնակցել հեռաուսուցման դասընթացներին:
Տեղեկացնենք, որ www.justiceacademy.am կայքը ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» համատեղ ծրագրի շրջանակում:

Դիտվել է՝ 5306

Մեկնաբանություններ