ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն Հարությունյանն ընտրվել է ՄԻԵԴ Հայաստանի դատավոր

Արմեն Հարությունյանն ընտրվել է ՄԻԵԴ Հայաստանի դատավոր
24.06.2015 | 11:49

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը` տեղեկացնում է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
«Քիչ առաջ հայտարարվեցին ՄԻԵԴ դատավորի ընտրության արդյունքները: Ձայների բացարձակ մեծամասնությամբ դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը»,- գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ