ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հավաքը դադարեցվել է, մասնակիցները բերման են ենթարկվել խախտումներով․ ՔՀԻ

Հավաքը դադարեցվել է, մասնակիցները բերման են ենթարկվել խախտումներով․ ՔՀԻ
23.06.2015 | 21:34

Հավաքը դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու և դրան հաջորդող գործընթացներն ուղեկցվել են մի շարք խախտումներով՝ հայտարարություն է տարածել Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով այսօր ոստիկանության կողմից նախագահի նստավայրի հարևանությամբ տեղի ունեցող հոսանքի թանկացման դեմ խաղաղ հավաքը ցրելուն և քաղաքացիներին բերման ենթարկելուն: «Բերման ենթարկված անձանց մեծ մասը չի կարողանում օգտվել փաստաբանի ծառայություններից ոստիկանության կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Ավելին, այն անձինք, ում տրվել է վկայի կարգավիճակ, հարցաքննվելուց հետո բաց չեն թողնվել. նրանց ժամեր շարունակ փաստացի զրկել են ազատությունից՝ թմրամիջոցի կամ ալկոհոլի օգտագործման փաստը ստուգելու պատրվակով»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
«Բերման ենթարկվածներից մի մասի գտնվելու վայրը հարազատների համար անհայտ է: Ոստիկանությունը նաև խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ»։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել հավաքի մասնակից բոլոր բերման ենթարկված անձանց և ապահովել ոստիկանության գործողությունների անաչառ և թափանցիկ քննություն:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ