ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին

Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին
03.06.2015 | 13:05

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:

Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության` հունիսի 3-ին մեկնարկած 22-րդ կոնգրեսին, որը անցկացվում է «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրի ներքո:
Ըստ միջոցառման օրակարգի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հանդես կգա «Հասարակության իրազեկվածությունը հարկադիր կատարողի մասնագիտության վերաբերյալ» թեմայով:
Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է Դատական կատարողների միջազգային միությանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա հունիսի 5-ին:

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ