ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սահմանադրական փոփոխություններից առաջ հստակեցվում է «Հանրաքվեի մասին» օրենքը

Սահմանադրական փոփոխություններից առաջ հստակեցվում է «Հանրաքվեի մասին» օրենքը
19.05.2015 | 17:55

ՀՅԴ պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը համատեղ «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել ԱԺ: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հանրաքվեի մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2001-ին, բայց դրանից հետո սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես նաև ընտրական նոր օրենսգիրք է ընդունվել, և մի շարք հարցեր բաց են մնացել: Այսօր արդեն անհրաժեշտություն է դարձել հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարել: «Դրանից առաջինը վերաբերում է «կողմ» և «դեմ» արտահայտվողների համար հավասար պայմանների ստեղծմանը: Հայտնի է, որ ներկայիս կարգավորումների շրջանակում գրեթե չկան «կողմ»-ի և «դեմ»-ի քարոզչության համար հավասար հնարավորություններ, ավելի շատ հնարավորություններ են տրվում «կողմ»-ին, իսկ «դեմ»-ը ստվերվում է»,- փաստեց պատգամավորը՝ հընթացս նկատելով, որ պետք է փոփոխվի նաև հանրաքվեի «ընթացքը»: Ներկայիս օրենսդրությամբ հանրաքվեի ժամանակ քվեածրարներ չկան, քվեաթերթիկները բաց են ներկայացվում, ինչը խախտում է գաղտնիության սկզբունքը: Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են քվեաթերթիկների հետ լինեն նաև քվեածրարներ:

Փոփոխություն է առաջարկվում նաև հանրաքվեի վերաբերյալ նախագահի հրամանագրի ժամկետների առնչությամբ: Սա նպատակ ունի բոլորին հավասարապես հնարավորություն ընձեռելու, որպեսզի պատշաճ քարոզչություն իրականացնեն: Ներկա կարգավորումներով հանրաքվեն ՀՀ նախագահի հրամանագրով կարող է լինել ԱԺ որոշումը կայացնելուց հետո 45 օրից ոչ շուտ և 60 օրից ոչ ուշ ժամկետով: Պատգամավորները կարծում են, որ 45 օրը պետք է դառնա 55, իսկ 60-ը՝ 65: Նախագծի հեղինակները նաև համոզված են, որ հիմնադրամում մուծումների թիվը շուրջ 10 անգամ պետք է ավելացնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ