ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դատարանը մահվան դատապարտեց Մուհամեդ Մուրսիին

Դատարանը մահվան դատապարտեց Մուհամեդ Մուրսիին
16.05.2015 | 22:28

Կահիրեի դատարանը մահվան դատապարտեց Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին և 105 «Մուսուլման եղբայրների»՝ հաղորդել է Reuters-ը: Դատավճիռը կայացվել է երկու գործերով՝ 2011-ին «Մուսուլման եղբայրների» բանտից զանգվածային փախուստի և պետական դավաճանության ու լրտեսության հօգուտ այլ պետության: Պետական դավաճանության գործով Մուհամեդ Մուրսին չկար, նա դատապարտվել է բանտից փախուստի համար: Բանտարկյալների զանգվածային փախուստը հեղափոխության օրերին՝ 2011-ի հունվարի 25-ին էր, երբ զանգվածային անկարգությունների, բռնությունների, անհնազանդության ակցիաների կազմակերպիչները, ինչպես պարզվեց հետո, «Մուսուլման եղբայրներն» էին: Մահվան դատավճիռը պետք է հաստատի Եգիպտոսի գերագույն մուֆտի Շաուկի Ալամը: Ապրիլի 21-ին դատարանը Մուհամեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրների» 12 առաջնորդներին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման: Նրանց մեղսագրում էին վեց ցուցարարների սպանության հրահրումը նախագահի նստավայրի մոտ 2012-ի դեկտեմբերին: Մուհամեդ Մուրսին գահընկեց արվեց ռազմական հեղաշրջումով 2013-ի հուլիսի 3-ին: Բողոքի ակցիաները սկսվել էին 2012-ի նոյեմբերից: Ցուցարարները պահանջում էին հեռանալ նախագահ Մուրսիից, երբ նա ստորագրեց հրամանագիր, որով իրեն իրավունք էր վերապահում ցրել խորհրդարանի վերին պալատը և «տարատեսակ հրամանագրեր արձակել՝ ուղղված հեղափոխության պաշտպանությանը»: Ընդդիմությունը նախագահին մեղադրում էր իշխանության սեփականացման մեջ: Նախագահի կողմնակիցների և հակառակորդների բախումների ժամանակ 6 մարդ զոհվեց, 650-ը վիրավորվեցին: Այդ օրերին խոսվում էր նաև բուրգերը հողին հավասարեցնելու ծրագրերի մասին՝ իբրև մուսուլմանական ավանդույթներին դեմ:

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ