ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Շան լափ»՝ կալանավորներին

«Շան լափ»՝ կալանավորներին
13.03.2015 | 01:25

Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորներին որակյալ սննդով ապահովելու նպատակով պետբյուջեից տարեկան բավականին «կլորիկ» գումար է հատկացվում, սակայն մինչև «տեղ» է հասնում, «տակը» բան չի մնում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մեր աղբյուրը պատմեց, թե իբր «կալորիապես» հարուստ ճաշեր պետք է տան, այնինչ տված սնունդը, իրենց իսկ խոսքով, «անգամ շունը չի ուտի»: «Բրինձը խառնում են մակարոնի հետ ու շան լափի նման դնում դեմներս: Ամենաանորակ սնունդն են առնում, բայց փաստաթղթերում ամենաբարձր գինն են գրում: Մեր հաշվին փողեր են յուրացնում, հետո էլ ասում են՝ եվրոպական չափանիշներին համապատասխան սնունդ ենք տալիս: Էդ չափանիշները ձեր գլուխն ուտեն: Անորակ սնունդ եք տալիս, հասկացանք, գոնե նորմալ մատուցեք, խոզերի դեմ չեք դնում: Ամեն ինչ խառնում են իրար ու չես հասկանում` ճաշ է, թե...»,- զայրացած պատմեց մեր զրուցակիցը:
Կան հստակ չափորոշիչներ, թե ինչ մթերքներ պետք է տալ ազատազրկվածներին: Նաև կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է այն մթերքների ցանկը, որ պետք է կալանավորը ստանա։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, այդ ցանկից շատ բաների «երես» նրանք չեն էլ տեսել (մրգեր, բանջարեղեն և այլն):
Զրկված լինելով արտաքին աշխարհի շատ բարիքներից, կորցրած ամենաթանկ բանը` ազատությունը, կալանավորներն արդեն իսկ իրենց հասանելիք պատիժը կրում են: Այդքանից հետո անմարդկային է նրանց սննդի հաշվին անձնական բարեկեցություն ապահովելը, կալանավորի սննդի գումարները գրպանելը: Արդարադատության նախարարը կալանավայրեր շրջայցեր կատարելը ճիշտ կանի սկսի խոհանոցից ու գոնե մեկ անգամ ճաշակի սեփական գերատեսչության տակ գործող կալանավայրերում տրվող սննդից: Դրանից հետո նոր կիմանա ազատազրկվածների «հալն» ու զայրույթի չափը:
Ի միջի այլոց, բանտարկյալների պատմելով, ճաշը, որը բանտի խոհարարներն են պատրաստում, չեն համտեսում, որովհետև անհնար է: Խոհարարներն իրենց համար այլ սնունդ են պատրաստում: Սա հերթական անգամ ապացուցում է, որ ահավոր անորակ սնունդ է մատուցվում ազատազրկվածներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ