Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե մարտի 6-ի երեկոյան «Նացիոնալ» հյուրանոցում Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը և գյումրեցի «օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, հանդիպել են մի քանի քրեական հեղինակությունների հետ քննարկելու «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Գյումրի ավտոերթը խափանելու հարցերն ու քրեական աշխարհի վերջին օրերի դեպքերը: Իմանալու համար` ճիշտ են հանդիպման լուրերը, Armlur.am-ը դիմել է Արգամ Աբրահամյանին: «Նմանատիպ որևէ հանդիպում քրեական հեղինակությունների կամ ուրիշների հետ տեղի չի ունեցել»,- կարճ պատասխանել է վարչապետի որդին: