ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փորձագետները պարզել են՝ ով է կրակել Նեմցովի վրա

Փորձագետները պարզել են՝ ով է կրակել Նեմցովի վրա
10.03.2015 | 12:45

Համաձայն փորձաքննությունների արդյունքների՝ Բորիս Նեմցովին սպանել է Զաուր Դադաևը՝ գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ «Իրավապահ մարմինների ստացած փորձաքննության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ Բորիս Նեմցովի վրա կրակողը եղել է Դադաևը։ Սակայն մենք 100 տոկոսով վստահ կլինենք, երբ գտնենք սպանության գործիքը»,- հայտնել են գործակալության աղբյուրները։ Ավելի վաղ Դադաևը խոստովանել էր սպանության մեջ մասնակցությունը։ Դադաևը հայտարարել էր, որ Նեմցովին սպանել են հակաիսլամական հայտարարությունների պատճառով։

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ