ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Կոստանյանը վստահեցնում է, որ «հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում»

Կոստանյանը վստահեցնում է, որ «հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում»
15.01.2015 | 12:17

Ռուս զինծառայող, Գյումրիում վեց մարդու սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով Գյումրու ռուսական ռազմաբազայում հավաքված քաղաքացիները սպասում էին նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Հայաստանի նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությունից հետո Կոստանյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց․ «Վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում, և մենք բոլորս հնարավորություն կունենանք թե հետևելու ամբողջ ընթացակարգին և թե կտեսնենք ամբողջ պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը որևէ բան որևէ մեկին չի զիջում»:
Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով բազմամարդ բողոքի ցույցեր են ընթանում Գյումրիում և Երևանում:

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ