ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բա ո՞ւր էին առաջնորդները

Բա ո՞ւր էին առաջնորդները
10.12.2014 | 20:31

Եռյակը, կարծես թե, ամեն բան արել էր՝ այսօրվա երթին հասարակական նվազ հետաքրքրություն հաղորդելու համար: Օրնիբուն մարդու իրավունքներից խոսող ու նրա դարդ ու ցավով տառապող առաջնորդները, ավելի ճիշտ՝ նրանից երկուսը հանրահավաքին ու երթին ընդհանրապես չէին մասնակցում, մինն էլ կար, բայց ձենը չլսվեց: Պատահական չէ, որ հանրահավաքին մասնակցել է ընդամենը 3700, իսկ երթին՝ 1500 մարդ:

Լևոն Տեր-Պետրոսյանը մարդու իրավունքների պաշտպանության երթերին ավանդաբար չի մասնակցում, այս տարի «ավանդական» պատճառին ավելացել էր նաև այն, որ երթին չէր մասնակցելու նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց հանրահավաք-երթին, սակայն ելույթ չունեցավ՝ սահմանափակվելով լրագրողների հետ բլից-հարցազրույցով ու իր սիրած միասնական օրակարգի մասին հիշատակումով, որը գալիս-գալիս, բայց մեր Եռյակին այդպես էլ չի հասնում:
Հայաստանի իշխանությունների համար մարդն իսկապես արժեք չէ, ու դա վաղուց այնքան համոզիչ է դարձել, որ աքսիոմայի պես մի բանի է վերածվել: Բայց ես չեմ նկատում ու տեսնում, որ մարդն արժեք է նույնիսկ ընդդիմության համար, որովհետև նույն Եռյակի առաջնորդների վարքագիծը հուշում է, որ քաղաքացին նրանց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իրենց խնդիրներին հասնելու համար:
Եռյակի հանրահավաքային հարթակը, տարբեր թիկնապահներով շրջապատված, Հայաստանի քաղաքացու համար նույքան անհասանելի ու անմատչելի է, ինչքան՝ Բաղրամնյան 26-ը: Հենց սա էլ մեր քաղաքական իրականության հիմնական առանձնահատկությունն է, քաղաքական համակարգի տարբեր բևեռները միավորող ու նրանց հասարակությունից օտարող գործոնը:
Այսօր, առավել, քան երբևէ մենք ունենք իրարից օտարված ու իրար հետ կռվող երկու Հայաստան: Դրանցից մեկն «արքունիքն» է՝ գահի ներկա ու պոտենցիալ տերերով, մյուսը՝ մեր հասարակությունն է՝ իր պրոբլեմներով ու այն տխուր գիտակցումով, որ դրանց հետ ինքը մենակ է ու անօգնական:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ