ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԻՊ-ը հիշեցրել է Մարտի 1-ի մասին

ՄԻՊ-ը հիշեցրել է Մարտի 1-ի մասին
20.10.2014 | 18:56

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013 թ. տարեկան զեկույցը Ազգային ժողովում առիթ է տվել, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին մասնակից «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորները հիշեն և արծարծեն այն հարցը, թե ինչու այդ գործով չեն եղել բացահայտումներ:

Եվ եթե ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատել է, որ Կարեն Անդրեասյանը հասանելիության խնդիր ունի, քանի որ ԱԺ պատգամավորներին հրավիրում է քննարկման, իսկ ինքն այդ ընթացքում բացակայում է Հայաստանից, ապա ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը և Ստեփան Դեմիրճյանն իրենց ելույթներում անդրադարձել են հենց Մարտի 1-ին: Եթե Նիկոլ Փաշինյանը կարևոր փաստ է համարում, որ ՄԻՊ-ն արձանագրել է. «2008 թ. Մարտի 1-ի սպանությունների գործը փակված չէ», ապա Արամ Մանուկյանի դիտանկյունով այն շատ հպանցիկ է ներկայացված: Արամ Մանուկյանը, իհարկե, նշել է, որ սա խորքային խնդիր է, և ամեն ինչ չէ, որ պետք է կապել ՄԻՊ-ի հետ:
Ստեփան Դեմիրճյանը, պարզվում է, այդ առումով դժգոհելու առիթ չունի ՄԻՊ-ի աշխատանքից, քանի որ նախորդ զեկույցներում էլ է եղել նման անդրադարձ, սակայն Հատուկ քննչական ծառայությունն է մեղավոր, որ մինչ օրս չի ներկայացրել որևէ տեղեկություն Մարտի 1-ի գործի հետ կապված:
Կարեն Անդրեասյանին մտահոգում են նաև դատական համակարգի համատարած խախտումները, քանի որ դատավորների նկատմամբ հարուցվել է երեք կարգապահական վարույթ: Հիշելով կալանավորված և ձերբակալված անձանց նկատմամբ բռնությունների 363 դեպքերը՝ ՄԻՊ-ն արձանագրել է, որ նրանցից 3,4%-ի դեպքում է հարուցվել քրեական գործ: Իսկ այ խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց քրեական գործերը շարունակում են մնալ չբացահայտված: Չնայած այդ գործերի նկատմամբ հասարակությունը դեռևս չի կորցրել իր զգոնությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ