ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ցանկացած ազգ կերազեր ձեզ նման զավակներ ունենալ»

«Ցանկացած ազգ կերազեր ձեզ նման զավակներ ունենալ»
15.10.2014 | 17:23

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական այսօրվա նիստին ճառերով հանդես եկան նաև ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանը, Սևակ Մնացականյանը, Հայկ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը:

Ավետիս Ավետիսյանն ասաց, որ իրենք հեղափոխականներ են և իրենց դատում են հեղափոխական հայացքների համար: Նա ասաց նաև, որ, եթե ժողովուրդը դուրս չգա պայքարի, ապա Մոսկվայից կնշանակեն իրենց վասալներին: Անդրադառնալով ընդդիմությանը՝ Ավետիս Ավետիսյանը նշեց, որ, չհաշված առանձին անձանց, մյուսները մտածում են իշխող կլանից իրենց բաժին յուղոտ պատառը ստանալու մասին: Հետո նա նշեց, որ ընդդիմությունը ժողովրդին ժամանակ առ ժամանակ դուրս է բերում Ազատության հրապարակ, հուսախաբ անում, կոտրում նրա կամքը:
«Այդքան շատ մի՛ կպչեք ընդդիմությանը, ինչքան կարողանում են, այդքան են անում»,- տեղից ռեպլիկ նետեց Շանթ Հարությունյանը:
Հայկ Հարությունյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր պատերի տակ բամբասում են և դուրս չեն գալիս պայքարի, ապրում են ստրկատիրական պայմաններում:
Սևակ Մնացականյանն ասաց, որ ցանկացած ազգ կերազեր նման նվիրված և հայրենասեր զավակներ ունենալ: Նա օրինակ բերեց Ավետիս Ավետիսյանին, որն իր մի քանի օրական երեխային թողնելով օրորոցում, դուրս է եկել պայքարի, ինչպես նաև Շանթ Հարությունյանին, որն իր միակ զավակին է հարվածի տակ դրել: Իսկ երկրում տիրող վիճակը նա պայմանավորեց այն բանով, որ իշխանության են եկել ստոր որակներ ունեցող մարդիկ:
Վարդան Վարդանյանին էլ մտահոգում էր սահմանադրական փոփոխությունը: Նա ասաց, որ ամենալավ Սահմանադրությունն էլ չի գործում, քանի որ չկա այն մարդը, որը կպաշտպանի այն: Վարդան Վարդանյանին մտահոգում էր նաև այն փաստը, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը, խախտելով դիվանագիտական էթիկետը, հայտարարություններ է անում, և ոչ ոք չի հակադարձում նրան: Մասնավորապես նա հիշեցրեց ՌԴ դեսպանի՝ «Կա՛մ կլինեք Եվրասիական միության անդամ, կա՛մ կոչնչանաք» հայտարարությունը:
Իսկ հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ