ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վահե Գրիգորյանը սպասում է մրցույթի ավարտին

Վահե Գրիգորյանը սպասում է մրցույթի ավարտին
13.10.2014 | 19:32

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը մրցույթում հաղթող է ճանաչել Արմեն Հարությունյանին, Արայիկ Ղազարյանին և Նելիկ Հարությունյանին:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը մրցույթի թե՛ փաստաթղթերի ընդունման, թե՛ հարցազրույցի փուլերում հայտնաբերել էր ակնհայտ խախտումներ և այդ մասին քանիցս ահազանգել էր մամուլում: Խնդիրն այն է, որ իշխանությունների պլանի մեջ էր մտնում ամեն կերպ ՄԻԵԴ դատավորի հավակնորդների ցուցակից դուրս թողնել հայտնի իրավաբան, ՄԻԵԴ-ում Երևանի Բուզանդի փողոցի բնակիչների շահերը պաշտպանած փաստաբան Վահե Գրիգորյանին և այնտեղ դատավոր նշանակել ավելի հարմար թեկնածուի: Փաստորեն այդ ծրագիրն առայժմ ի կատար ածվեց, և Վահե Գրիգորյանը դուրս մնաց մրցույթում հաղթող ճանաչված անձանց ցուցակից:
Պայքարելո՞ւ է Վահե Գրիգորյանը՝ փորձելով հասնել արդարության: Մեր հարցին ի պատասխան՝ Վահե Գրիգորյանը նշեց միայն, որ ինքը մինչև մրցույթի ավարտը որևէ մեկնաբանություն չի անելու:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ