ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հրապարակ»-ը մտադիր է իր պայքարը շարունակել նաև Վճռաբեկ դատարանում

«Հրապարակ»-ը մտադիր է իր պայքարը շարունակել նաև Վճռաբեկ դատարանում
23.09.2014 | 17:47

Ժամանակին ilur.am-ն ու «Հրապարակ»-ը տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի գիշերը Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կողմից բռնության են ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու նրա եղբայրը: Ըստ հրապարակումների՝ ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ կանգնեցրել էր երիտասարդների վարած մեքենան, հանել ատրճանակը, կոթով հարվածել և սպառնացել մարզիկին ու նրա եղբորը։
Դատախազությունը քրեական գործ հարուցեց լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, սակայն այդ գործով ոչ ոքի մեղադրանք չառաջադրվեց, իսկ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ դիմեց դատարան:
Ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրեց նշված երկու լրատվամիջոցներին բացահայտել իրենց հրապարակած տեղեկության աղբյուրը։ Երկու լրատվամիջոցներն էլ հայտնեցին, որ աղբյուրը չեն ցանկանում բացահայտել, ու Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկեցին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի պարտավորեցնող որոշումը: Սակայն Վերաքննիչ դատարանն էլ որոշեց, որ «Հրապարակ»-ն ու ilur.am-ը պետք է բացահայտեն տեղեկատվության աղբյուրը։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը տեղեկացրել է, որ շարունակելու են պայքարել, և Վճռաբեկ դատարանը չի լինելու վերջին ատյանը: Նրա խոսքերով՝ մտադիր են պայքարել խոսքի ազատության դեմ իշխանությունների գործադրած արատավոր ճնշումների դեմ:

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ