ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կառավարման ձևի վերաբերյալ դեռևս հստակություն չկա

Կառավարման ձևի վերաբերյալ դեռևս հստակություն չկա
12.07.2014 | 21:59

Սահմանադրությունը պետք է լինի անկախ և նպաստի, որ նրա դրույթների կատարումը շահեկան լինի բոլորի համար՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
«Հանրային քննարկումները ընթանում են ճիշտ այն սցենարով, ինչ իրենք նախաձեռնել էին: Քննարկումներին լինում են ոչ այնքան մասնագիտական տեսակետից հիմնավորված հարցադրումներ, բայց դե այդպես էլ է լինում: Բավական հանդուրժող մթնոլորտում են ընթանում քննարկումները, լինում են նաև սուր հարցադրումներ»,-ասաց Գևորգ Դանիելյանը՝ շարունակելով, թե մարզային հանդիպումները ցույց տվեցին, որ մարդկանց իրազեկվածությունը բավական բարձր է: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումներն այս փուլում իրենց արդարացնում են, նախաձեռնությունն արդարացված է, հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Գևորգ Դանիելյանի խոսքով՝ այն բոլոր հարցադրումները, որոնք քաղաքացիներն ու քաղաքական ուժերը առաջարկում են, առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ:
«Մենք շատ ենք խոսում, որ նախկինում նախապատվությունը տվել ենք կենտրոնացված իշխանությանը: Սահմանադրության այսօրվա վերլուծությունները ցույց են տալիս, որ էական խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են գործադիրի աշխատանքին»,-նշեց բանախոսը: Գևորգ Դանիելյանն ասաց, թե շատերն ունեն այն տպավորությունը, որ պետության հիմնական օրենքը պետք է լուծի առաջացած բոլոր խնդիրները, բայց սա ծայրահեղ մոտեցում է և թյուր պատկերացում:
«Սահմանադրությունը պետք է լինի անկախ և նպաստի, որ նրանում ամրագրված դրույթների կատարումը շահեկան լինի բոլորի համար: Վերջին հաշվով համընդհանուր խնդիր ենք լուծում՝ բոլորիս շահերից բխող»,-ասաց նա:
Գևորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ կառավարման ձևի վերաբերյալ հանձնաժողովում վերջնական կարծիք չի ձևավորվել: «Մի մասը կողմ է նախագահական կառավարման ձևին, մեծամասնությունը կողմնակից եղավ խորհրդարանական կառավարման ձևին, բայց բավական բարդ իրավիճակ է, քանի որ քաղաքական կուսակցություններն էլ տարբեր տեսակետներ են հնչեցնում»,-հայտարարեց Գևորգ Դանիելյանը: Նա հավելեց, որ եթե ընտրվի խորհրդարանական կառավարման ձևը, դա ևս վերապահումներով է լինելու, քանի որ խորհրդարանական կառավարման ձևը չի լուծում խնդիրները, և պետք է ուղեկցվի որոշակի երաշխիքներով:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ