ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օմբուդսմենի և Մշակույթի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում բնակիչների խնդիրը լուծվեց

Օմբուդսմենի և Մշակույթի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում բնակիչների խնդիրը լուծվեց
11.07.2014 | 16:05

Ըստ ombuds.am կայքի՝ Երևանի Աբովյան 29 շենքի բնակիչները դիմել են Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջնորդել, որ Մշակույթի նախարարությունն իրենց տրամադրի շինարարության ավարտական ակտերը:

Դիմումատուները հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանից ստացել են մանսարդային հարկի վերակառուցման շինարարության թույլտվություն: Շինաշխատանքներն ավարտվելուց հետո բնակիչները դիմել են Մշակույթի նախարարություն՝ շինարարության ավարտական ակտը վավերացնելու նպատակով, սակայն մերժում են ստացել:
Բնակիչներն ապրիլի 17-ին կրկին դիմել են Մշակույթի նախարարություն՝ մերժման հիմնավորվածությունը ստանալու նպատակով, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
Պաշտպան Կարեն Անդրեասյանը բնակիչների խնդրով գրություն է ուղարկել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ի պատասխան՝ Մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ ձեղնահարկում շինաշխատանքները կատարվել են շեղումներով և անավարտ են, ինչի պատճառով Նախարարությունը դեռ չի կարող հատկացնել ավարտական ակտերը: Նախարարության մասնագետները բնակիչներին առաջարկել են կառույցը համապատասխանեցնել համաձայնեցված նախագծին և տեղեկացրել, որ շինաշխատանքներն ավարտելուց հետո բնակիչները կստանան ավարտական ակտը: Բնակիչները շտկել են Մշակույթի նախարարության արձանագրած շեղումները:
Պաշտպանի և Մշակույթի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում հարցն արագորեն լուծվել է, և բնակիչները հունիսի 25-ին ստացել են շինարարության ավարտական ակտերը:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Օմբուդսմենին՝ նշելով, որ վերջինի միջամտության արդյունքում Մշակույթի նախարարությունն արագորեն լուծեց հարցը, որը ձգձգում էր ամիսներ շարունակ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատում համատեղ աշխատելու և խնդիրներին արագորեն լուծում տալու Մշակույթի նախարարության պատրաստակամությունը:

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ