ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Տուժողն» էլի ոստիկաններն են

«Տուժողն» էլի ոստիկաններն են
11.07.2014 | 15:40

Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանի ու իր համախոհների գործով այսօրվա դատական նիստում սկսվեց գործով տուժողների հարցաքննությունը:
Ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը նշեց, որ Շանթ Հարությունյանին ճանաչում է ակցիաներից, իսկ ինքն էլ ծառայության է ներգրավվել հասարակական կարգ պահպանելու նպատակով, քանի որ հայտնի էր, որ երթ է լինելու:
Երթի մասնակիցները, ոստիկանի հաշվարկով, մոտ 150 հոգի էին, որից 30-ը դուրս էին եկել փողոցի երթևեկելի մաս: Ցույցի մասնակիցները, ըստ ոստիկանի, ագրեսիվ վարքագիծ էին դրսևորում ոստիկանների նկատմամբ, չէին ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին:
Ըստ տուժողի՝ իր ոտքերի տակ պայթուցիկ են պայթեցրել, ինքը «բան չէր տեսնում», աչքերը մրմռում էին: «Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս են մրմռացել»,- ասաց նա:
Կոնկրետ յուրաքանչյուրի գործողությունները տուժողը դժվարացավ նկարագրել, քանի որ շատ ժամանակ է անցել, սակայն հիշեց, որ սպիտակ սպորտային համազգեստով երիտասարդը քաշքշում էր, հարվածում քաղաքացիական հագուստով մեկին, ով բղավում էր, որ «մի խփեք, ես ոստիկան եմ»:
Այն հարցին, թե ոստիկանները պարտավոր էին նախազգուշացնել երթի մասնակիցներին անօրինական երթ կատարելու մասին, փոխգնդապետը պատասխանեց, որ նման անհրաժեշտություն չեն տեսել: Ապա նա ավելի ուշ հայտնեց, որ նախազգուշացում լինում է հավաքը ցրելու կամ դադարեցնելու դեպքում, տվյալ դեպքում՝ «մենք նպատակ չունեինք ցրելու կամ դադարեցնելու հավաքը»:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր ևս մեկ ոստիկան տուժող՝ Գեղամ Խաչատրյանը, սակայն պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ իր անչափահաս պաշտպանյալ Շահեն Հարությունյանն իրեն վատ է զգում, ուստի խնդրեց դատական նիստը հետաձգել՝ դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 16-ին:

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ