ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրանսիայում կալանքի տակ են վերցրել Բերեզովսկու ունեցվածքը

Ֆրանսիայում կալանքի տակ են վերցրել Բերեզովսկու ունեցվածքը
26.06.2014 | 17:10

Ֆրանսիայում կալանքի տակ են վերցրել Բորիս Բերեզովսկուն պատկանող անշարժ գույքը: Այդ մասին հաղորդում է ՌԴ գլխավոր դատախազի մամուլի ծառայությունը:

Մարսելի դատարանը որոշում է ընդունել կալանքի տակ վերցնելու ռուս օլիգարխի առանձնատունը, որը գտնվում է Պրովանսի նահանգի Անտիբ քաղաքում: Դրանով նա բավարարել է ՌԴ գլխավոր դատախազության հարցումը, որով քրեական գործ էր հարուցվել ռուս իրավապահ մարմինների հետաքննության շրջանակներում: Որպես անշարժ գույքի սեփականատեր հանդես է գալիս ֆրանսիական կողմը:
Օլիգարխ Բորիս Բերեզովսկին ՌԴ-ից հեռացել էր 2001 թ. և ապաստան ստացել Մեծ Բրիտանիայում: 2013 թ. մարտի 23-ին նրան մահացած էին գտել Լոնդոնի իր տանը:
Փորձաքննությամբ այդպես էլ մինչ օրս չի պարզվել՝ մահացե՞լ է Բերեզովսկին, թե՞ սպանել են:

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ