ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը»

«Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը»
14.06.2014 | 20:34

Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից պետք է տրամադրվեն անհրաժեշտ քանակով և անվճար:

Դեռևս 2006 թ. կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, որ մինչև յոթ տարեկան երեխաներն իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները հիշյալ արտոնությունից կարող են օգտվել ավելի երկար՝ մինչև չափահաս դառնալը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, կարևորելով երեխաների առողջության պահպանման իրավունքը, հորդորում է բուժհաստատություններին բարեխիղճ կերպով ապահովել անվճար դեղեր ստանալու երեխաների իրավունքը, իսկ ծնողներին` հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում օգտվել այդ իրավունքից:
Բոլոր այն դեպքերում, երբ բուժհաստատությունները կմերժեն համապատասխան դեղերի տրամադրումը կամ կտրամադրեն դրանք ոչ բավարար քանակությամբ, կարող եք ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին:

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ