ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մարդու իրավունքները, օրենքը դատարկ հնչյուններ են»

«Մարդու իրավունքները, օրենքը դատարկ հնչյուններ են»
17.03.2014 | 12:04

«Շանթ և ազատություն» հիմնադրամը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։ Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։ Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ հարյուր քաղաքացի։ Ձերբակալվածները մինչև հունվարի 13-ը զրկված էին հարազատների հետ հանդիպելու, անգամ հեռախոսակապի հնարավորությունից։ Հունվարի 13-ին վերջապես այդ արգելանքը հանվեց։ Փետրվարի 14-ին պատասխան ստացվեց Շվեյցարիայի նախագահ Դիդիյե Բուրկհալտերից, որում մասնավորապես ասվում է, որ նա տեղյակ է Շանթ Հարությունյանի և համախոհների հետ կապված դեպքերին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը համաշխարհային մակարդակով Շվեյցարիայի կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն և առաջնային խնդիրներից է եղել և շարունակում է մնալ այդպիսին։ Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտն ուշի-ուշով հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։ Շվեյցարիան բազմակողմանի շփումներում Հայաստանին հիշեցնում է իր միջազգային պարտավորությունները և քաջալերում բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն այս տարածաշրջանում։ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո Շվեյցարիան իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսել` բացահայտելու և խստորեն պատժելու անհարկի ուժ գործադրողներին. նաև հորդորել Հայաստանին` ապահովել խոսքի ազատությունը՝ դրա համար մոբիլիզացնելով քաղաքական ուժերը, լրատվամիջոցները։ Տեղեկացնենք նաև,որ Human Rights Watch կազմակերպությունը 2013թ. իր տարեկան հաշվետվության մեջ Շանթ Հարությունյանին և ընկերներին ճանաչել է քաղբանտարկյալ։ Հայաստանում Հելսինկյան կազմակերպության Վանաձորի գրասենյակը նրանց նույնպես քաղբանտարկյալ է համարում։ 2014թ. քաղբանտարկյալներ կան միայն բռնապետական, թերզարգացած, կործանվող երկրներում։ Հայաստանը դրանց շարքում է` քանի Շանթ Հարությունյանը և իր համախոհները, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանը, շարունակում են մնալ բանտում։


Արուսյակ Հայրապետյան
«Շանթ և ազատություն» հիմնադրամ
www.shantfoundation.org

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ