Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Խայծը մնաց 2-րդ կետը

Խայծը մնաց 2-րդ կետը
17.01.2014 | 17:21

Ներքաղաքական ճահիճը մերթ ընդ մերթ ճղփում է սոցիալական բողոքի լոկալ դրսևորումներով, որոնք առայժմ արթուն են պահում միայն ցանկացած հավաքի դեպքում հրապարակներն ու փողոցները չլքող և պայքարող քաղաքացիներին: Սեփական, այլևս կորսվող հեղինակությունը փրկելո՞ւ, թե՞ քաղաքական դաշտում իրենց գործունեությունն արդարացնելու ցանկությամբ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը նախաձեռնել են այժմ էլ Ազատության հրապարակում մեկտեղել հասարակության ընդդիմադիր հատվածին՝ ընդդեմ «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման մասին» օրենքի: Եվ, որպես այդ պայքարի նպատակներ էլ, ձևակերպել են՝ 1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահմանադրականության, հակասոցիալական կետերի մասին 2. ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը 3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև՝ հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Թե սոցիալական որ խավերն են հատկապես շահագրգիռ՝ փոխելու օրենքը, պայքարելու սոցիալական անարդարությունների դեմ՝ կերևա վաղը:

Ակնհայտ է, որ այսօր ունենք գործազուրկների մեծ բանակ, որոնց օրենքն այս պահին չի հարվածում, ունենք մի ոչ փոքր բանակ էլ, որոնք, թեև աշխատում են, բայց ոչ մի տեղ գրանցված չեն: Սոցիալական այս խավերի մասին դեռևս խոսք չկա, նրանց իրավունքների մասին չի բարձրաձայնվում: Եվ եթե հանրության մի հատված գործազուրկ է, մի հատված էլ՝ չգրանցված աշխատող, քանի՞ տոկոսին է այս պահին հետաքրքրում օրենքը: Միակ խայծը այս ամեն ինչի մեջ մնում է ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի ձևակերպած նպատակներից 2-րդ կետը: Իսկ ՍԴ-ի մասին հիշելն ընդամենը հաճոյախոսություն է հենց ՍԴ-ի դատավորների հասցեին: Ոչ ավելին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ