ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Անհնար է հանգիստ ապրել` իմանալով, որ բանտերում քաղբանտարկյալներ կան»

«Անհնար է  հանգիստ ապրել` իմանալով, որ բանտերում քաղբանտարկյալներ կան»
06.01.2014 | 12:38

ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Շվեցարական հանրային ռադիոյի և հեռուստատեսության (SRF) եթերում ասել է, թե պայքարելու է Ռուսաստանում անրադար դատապարտվածների իրավունքների համար: «Ես հասկանում եմ իմ պատասխանատվությունը քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և այն մարդկանց առջև, ովքեր ինձ օգնել են ազատության մեջ հայտնվել: Եվ ես նույնպես ցանկանում եմ օգնել այլ մարդկանց»,-ասել է նախկին քաղբանտարկյալը: Նա նշել է, որ «անհնար է հանգիստ ապրել` իմանալով, որ բանտերում քաղբանտարկյալներ կան»:

Խոդորկովսկին, ով Ռուսաստանի մեծահարուստներից մեկն էր և ֆինանսավորում էր քաղաքական ընդդիմությանը, 10 տարի ազատազրկվելուց հետո հանրությանը ներկայանում է ոչ իբրև գործարար, և ոչ էլ իբրև քաղաքական գործիչ, այլ մեկը, ով պատրաստ է պայքարելու հանուն մարդու իրավունքների: Սա, իսկապես, հարգանքի արժանի դիրքորոշում է: Նա բանտից դուրս եկավ անչար, առանց ՌԴ գործող նախագահ Պուտինի նկատմամբ կոշտ և ուղիղ մարտահրավերի, բայց նա պատրաստ է պայքարել հանիրավի դատապարտվածների իրավունքների համար, որը ավելի մեծ ապտակ է Պուտինին, քան վերջինս կարող էր երևակայել:

«Կարծում եմ, անարդար դատապարտվածների ազատության համար պայքարելը ցանկացած նորմալ քաղաքացու խնդիրն է», -ասել է Միխայիլ Խոդորկովսկին, մի մարդ, ով դատապարտված էր հենց անարդարության արդյունքում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ