04.04.2013|
13:55
«Այսօր իշխանությունում այնքան շատ են մարդիկ, որոնց բախտը խելքից առաջ է ընկել: Երբ այդ մարդկանց լսում ես, զարմանում ես, մոռանում են, որ բոլոր հիմարություններն ասվում են խելոք դեմքով»,-այսօր «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով իշխանությունների կադրային քաղաքականությանը, հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, հավելելով, որ հիմնովին պետք է փոխել կադրային քաղաքականությունը: