«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու Զելենսկու պլանը

Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու Զելենսկու պլանը
06.09.2024 | 16:16

Արդեն իսկ գրել ու հիմնավորել ենք, որ աշխարհը միջուկային պատերազմի շեմին է:

Վաղը կլրանա, իսկ եթե նկատի ունենանք, որ օգոստոսը 31 օր էր, ուրեմն այսօր լրացավ Կուրսկի մարզ ՈՒկրաինայի զինված ուժերի ներխուժման մեկ ամիսը: Վստահաբար կարող ենք ասել, որ ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը չհասավ իր նպատակներին:
Այդ նպատակներից առաջինն էր գրավել Կուրսկի ատոմային էլեկտրակայանը, ըստ ուկրաինացի ռազմագերու խոստովանության, ականապատել այն, ապա նահանջել (իբր չեն կարողանում գրավված պահել ԱԷԿ- ը), հետո երբ, արդեն այնտեղ կվերադառնային, ատոմակայանի շուրջ կլինեին ռուսական զորքերը, հեռակառավարմամբ պայթեցնել ատոմակայանը՝ Մոսկվայից ոչ այնքան հեռու առաջացնելով Չեռնոբիլյան աղետից ավելի մեծ աղետ, իսկ ԱԷԿ- ի պայթեցումը վերագրել ՌԴ ԶՈՒ- ին ու մեղադրել նրան (հավելենք՝ իբր նրանք են պայթեցրել, որպեսզի դա վերագրեն ուկրաինական կողմին և առիթ ունենան ՈՒկրաինայի ԶՈՒ- ին միջուկային հարված հասցնելու):
Թերևս ավելորդ է ասել, որ Կուրսկի ԱԷԿ- ի պայթեցումը՝
ա) կհանգեցներ Ռուսաստանի ԶՈՒ և քաղաքացիական բնակչության շրջանում հազարավոր զոհերի, էլ ավելի մեծաթիվ մարդկանց շրջանում ճառագայթային հիվանդության,
բ) ռադիոակտիվ աղտոտվածությամբ շարքից կհաներ հսկայական հողատարածքներ, բազմաթիվ գյուղեր, քաղաքներ կդարձներ անբնակելի, առողջության ու կյանքի համար վտանգավոր,
գ) ՌԴ իշխանություններին կստիպեր ահռելի ծախսեր կատարելով, տարհանել և այլ վայրերում բնակեցնել ռադիոակտիվ աղտոտվածության գոտում գտնվող բնակավայրերի բնակիչներին,
դ) ընդհանրապես, միջուկային աղետի հետևանքների դեմ պայքարելու համար Ռուսաստանի՝ իր դեմ ՈՒկրաինայի միջոցով ողջ Արևմուտքի պատերազմին դիմակայող երկրի բյուջեից լրացուցիչ կքամեր ֆինանսական ահռելի միջոցներ,
ե) ՌԴ բնակչության՝ ՈՒկրաինայի ստերին հավատացող հատվածի շրջանում Պուտինի և երկրի իշխանությունների նկատմամբ կառաջացներ դժգոհություն կամ միգուցե նույնիսկ ընդվզում,
զ) Կուրսկի մարզի և նույնիսկ հարակից մարզերի բնակչության շրջանում, հնարավոր է, կառաջացներ խուճապ,
է) հնարավորություն կտար հակառուսականությամբ թունավորել ու զոմբիացնել ՈՒկրաինայի և արևմտյան հասարակության էլ ավելի լայն շրջանակների՝ տարածելով այն կեղծիքը, թե Պուտինը, Մոսկվան դիմել են միջուկային ահաբեկչության և, որպես ոճրագործներ, չեն խնայել նույնիսկ սեփական երկրի բնակիչներին:
ը) հնարավոր է, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը կդրդեր կամ կհարկադրեր թշնամուն պատժելու և նրան կործանիչ հարված հասցնելով, պատերազմի շուտափույթ ավարտին հասնելու համար ՈՒկրաինայի ԶՈՒ- ի նկատմամբ մարտավարական միջուկային զենք կիրառել, ինչը, Զելենսկու և այլոց հաշվարկներով, պատերազմի մեջ անմիջականորեն ու մեծամասշտաբ կերպով կներքաշեր ԱՄՆ- ին ու ՆԱՏՕ- ին:
ՈՒկրաինայի նեոնացիստական ղեկավարության նպատակները, սակայն, չէին սահմանափակվում միայն վերը թվարկվածներով: Կուրսկի մարզ ներխուժելու մյուս նպատակը Մոսկվային ստիպելն էր զորքերը հատուկ ռազմական գործողության գոտու և, հատկապես, Դոնեցկի առաջնագծերից տեղափոխել Կուրսկի մարզ, և այդպիսով կանխել ՌԴ ԶՈՒ- ի կողմից Դոնեցկի ազատագրումը:
ՈՒկրաինայի ԶՈՒ- ի առջև խնդիր էր դրված նաև հնարավորինս խորանալ ՌԴ տարածքում, հնարավորության դեպքում գրավել նաև հարակից Բելգորոդի ու Բրյանսկի մարզերը, փլուզել ՌԴ ԶՈՒ պաշտպանությունը, խուճապ առաջացնել ռուսական հասարակության շրջանում:
Արդեն իսկ ակնհայտ է, որ ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր վերոնշյալ նպատակներից որևէ մեկին չկարողացավ հասնել, դեպի Կուրսկ մարզի խորք նրա առաջխաղացումը կասեցվեց, իսկ այժմ նրանք աստիճանաբար հետ են շպրտվում մարզի՝ ավելի վաղ գրաված բնակավայրերից ու տարածքներից:
Չնայած միայն Կուրսկի մարզում ՈՒկրաինայի ԶՈՒ մարդկային կորուստներն արդեն հասել են շուրջ 10 000- ի, Զելենսկին ու նրա շրջապատը չեն հրաժարվում իրենց վերոնշյալ նպատակներին հասնելու մտադրությունից: Ինչպես այսօր հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը, ՈՒկրաինայի ԶՈՒ- ն սեպտեմբերի 4- ին նոր ուժեր է մտցրել Կուրսկի մարզ:
Ավելին. այսօր հայտնի դարձավ նաև, որ Զելենսկին Բայդենի համար արդեն անոնսել է ՈՒկրաինայի «հաղթանակի պլանը», որը եթե Բայդենի կողմից հավանության արժանանա և իրագործվի, կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու պլանի:
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ցույց կտա ՈՒկրաինայի «հաղթանակի պլանը»: Զելենսկու խոսքով՝ Կուրսկի մարզում ուկրաինական գործողությունն ավելի մասշտաբային ռազմաքաղաքական պլանի մաս է հանդիսանում, ուստի Կիևը գրավված կպահպանի այդ տարածքները: ՈՒկրաինայի նախագահը հավելել է, որ ինքը պլանը կառուցել է համաձայն նրա, որ այն հնարավոր կլինի իրականացնել Կիևի գործընկերների շնորհիվ՝ անկախ ՌԴ- ի ցանկանալ- չցանկանալուց:
Թեև Զելենսկու «հաղթանակի պլանը», ընդհանուր առմամբ, գաղտնի է, սակայն դրա որոշ բաղադրիչներ հայտնի են: Դրանք են ԱՄՆ- ից, Արևմուտքից ավելի հեռահար հրթիռներ ու դրանցով ՌԴ տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու, այդ նպատակով նաև ամերիկյան F- 16 կործանիչ- ռմբակոծիչներն օգտագործելու թույլտվություններ ստանալը: Ի՞նչ թիրախներ… Թիկունքում գտնվող ռազմական օդանավակայաններ, ընդ որում, նաև այնպիսիք, որտեղ գտնվում են ՌԴ ռազմավարական ինքնաթիռները, ռազմաբազաներ, բալիստիկ հրթիռների վաղ հայտնաբերման ռադիոլոկացիոն կայաններ, ռազմական և ենթակառուցվածքային թիրախներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլուր:
ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա արևմտյան հովանավորները, աջակիցները և հանցակիցները հավանաբար մոռացել են, թե Կուրսկի շրջանում ինչպես և ինչով ավարտվեցին Ֆաշիստական Գերմանիայի «Ցիտադել» գործողությունը և Կուրսկի ճակատամարտը: Մոռացել են նաև, թե ինչով ավարտվեց Ֆաշիստական Գերմանիայի «Բարբարոսա» պլանը: Պատմություն չեն կարդացել, չեն սիրում կարդալ, կամ էլ կարդացել, բայց որոշել են կրկին փորձել: Զելենսկու «հաղթանակի պլանը» կամ «Ցիտադել» և «Բարբարոսա» պլանների ճակատագրին կարժանանա, կամ էլ կվերածվի Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու պլանի:
(շարունակելի)


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 19373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ