20.06.2012|
13:48
Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում տեղի ունեցավ ,պատմական նիստե, որի ընթացքում ,յոթ տարբեր քաղաքական կուսակցություններ ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանե հարցը, նշում է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի գործադիր տնօրեն դոկտոր Իսրայել Չարնին: Նա զգուշորեն կանխատեսում արեց, որ Քնեսեթն ավարտին կհասցնի իր բոլոր օրենսդրական գործընթացները, որոնց արդյունքում կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: